Մեքսիկայում նախընտրական միջոցառման ժամանակ գնդակահարել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին։ Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ նրա դուստրը։
Այս մասին գրում են CNN-ն ու AP News-ը։
Մայիսի 12-ին սպանվել է Տեքսիստեպեկ քաղաքի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարու Գուտիերեսը, որն առաջադրվել էր իշխող «Մորենա» կուսակցությունից:
Հարձակումը հաստատվել է նահանգի իշխանությունների կողմից. սա Վերակրուսում թեկնածուի արդեն երկրորդ նման սպանությունն է հունիսի 1 - ին նշանակված ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:
Նրա հետ միասին զոհվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ նրա դուստրը։ Առնվազն երեք մարդ վիրավորվել է։