Միջազգային

Ալիևը շնորհավորել է Գյուլերին PKK-ի ինքնալուծարման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է երկրում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին:

Ալիևը շնորհավորել է Թուրքիային քրդական PKK-ի ինքնալուծարման կապակցությամբ, այն անվանել պատմական իրադարձություն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Գյուլերն էլ, իր հերթին, ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու՝ Թուրքիայի մտադրությունը։ Կողմերը քննարկել են երկու երկրների բանակների միջև հաջող փոխգործակցությունը, ներառյալ՝ համատեղ զորավարժությունները, և վստահություն հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ, այդ թվում՝ երկու երկրների ղեկավարների սերտ շփումների շնորհիվ:

Ալիևն ու Գյուլերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները: