Միջազգային

Ստամբուլում ամեն ինչ պատրաստ է. «РИА»

Ստամբուլում ամեն ինչ լիովին պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար։ Պատվիրակությունների հնարավոր բանակցությունները կլինեն փակ ձևաչափով, նրանց անվտանգությունը կապահովվի․ «РИА Новости» - ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Աղբյուրը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը անվտանգության ուժեղացված միջոցներ ձեռնարկել է Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունների հետ կապված:

«Անվտանգությունը կապահովվի», - ասել է նա: