«The Times» թերթի հաղորդմամբ, Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով վերացնել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ երկրի բնական ռեսուրսներին ԱՄՆ-ի հասանելիության դիմաց։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը քննարկում է պատժամիջոցների մեղմացման տարբերակը՝ Սիրիային «նոր սկիզբ» տալու նպատակով։ Սիրիայի նոր իշխանությունները միջնորդների միջոցով Վաշինգտոնին ներկայացրել են ռեսուրսների արդյունահանման առաջարկ՝ նման Ուկրաինայի հետ կնքված համաձայնագրին։ Շարաան նաև հայտնել է Դամասկոսում «Թրամփի աշտարակի» կառուցման հնարավորության մասին։
Ըստ թերթի՝ միջնորդների թվում կարող էին լինել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպիտակ տանը նույնիսկ քննարկվել է Թրամփի և Շարաայի հնարավոր հանդիպումը Սաուդյան Արաբիա Թրամփի այցի ընթացքում, սակայն մայիսի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ այն չի կայանա։ Հանդիպմանը դեմ հանդես եկածներից է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։