Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հաստատել է լրագրող Հասան Էսլայի մահը և հայտարարել, որ «ամենայն խստությամբ դատապարտում է պաղեստինցի լրագրողների դեմ Իսրայելի ուժերի կողմից իրականացվող համակարգված թիրախավորումը, սպանություններն ու մահափորձերը»:
Գրասենյակը նշել է, որ Էսլայը «սպանվել է» Նասերի բժշկական համալիրում բուժում ստանալու ժամանակ։ Նա պատերազմի սկզբից ի վեր սպանված 215-րդ լրագրողն է։
«Մենք լիակատար պատասխանատվություն ենք վերագրում Իսրայելի օկուպացիոն ուժերին, ԱՄՆ-ի վարչակազմին և ցեղասպանության հանցագործությանը մասնակից երկրներին, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Ֆրանսիան, այս սարսափելի և դաժան հանցագործության կատարման համար»,- ավելացրել է գրասենյակը: