Միջազգային

Ի՞նչ հարցեր են քննարկել Էրդողանն ու Զելենսկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունները։

Նախագահ Էրդողանը շեշտել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման կարևորությունը և նշել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։

Նա նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունն ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններ՝ խաղաղության բանակցությունների համար։ Էրդողանը շեշտել է, որ համապարփակ հրադադարը կօգնի ստեղծել խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ և ընդգծել, որ բացվող հնարավորությունների պատուհանը չպետք է բաց թողնել։