Միջազգային

Իրանը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի ստեղծել միջուկային զենք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի ստեղծել միջուկային զենք։

«Մենք բանակցում ենք, որովհետև խաղաղության ենք ձգտում, սակայն Իրանի բոլոր միջուկային օբյեկտներից լիակատար հրաժարվելու առաջարկը մեզ համար անընդունելի է։ Իրանը երբեք չի մշակել և չի մշակում միջուկային զենք, մերժում է նման զարգացումները կրոնական պատճառներով։

Այդուհանդերձ, միջուկային տեխնոլոգիաները և մեր գիտնականների նվաճումները խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում օգտագործվում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դեղերի և դեղորայքի արտադրության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և արդյունաբերության մեջ: Մենք վճռականորեն կշարունակենք մեր խաղաղ միջուկային գործունեությունը»,- բացատրել է Իրանի նախագահը: