ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը հայտարարել է, որ մտածում եմ մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու մասին։
«Դա հնարավոր կդառնա, եթե հասկանամ, որ գործը տեղից առաջ է շարժվում։ Ստամբուլում կայանալիք հանդիպումից կարող ենք լավ արդյունքներ ակնկալել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախատեսվող ուղիղ բանակցություններին։
Թրամփը նաև խոսել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության մասին և ընդգծել, որ իրենց հաջողվել է դադարեցնել կոնֆլիկտը, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի։
«Նրանք դա արեցին շատ պատճառներով, որոնցից մեկն էլ առևտուրն է։ Մենք շատ առևտուր կանենք Պակիստանի և Հնդկաստանի հետ»,- ասել է նախագահը։