Միջազգային

Պուտինը 12 ժամ ունի. Գերմանիան վերջնագիր է ներկայացրել

Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը, Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։

«12 ժամ կա մինչև օրվա ավարտը, և եթե հրադադարը չպահպանվի մինչ այդ, եվրոպական կողմը կսկսի պատժամիջոցների նախապատրաստական ​​աշխատանքները», - ասել է նա։