Միջազգային

«Պուտինը հստակ ուրվագծել է Մոսկվայի դիրքորոշումը». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական ճգնաժամի իրական դիվանագիտական ​​լուծում գտնելու մոտեցումը արժանացել է բազմաթիվ երկրների ղեկավարների ըմբռնմանը․ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի մոտեցումը, որն ուղղված է հատկապես ուկրաինական ճգնաժամին իրական դիվանագիտական ​​լուծում գտնելուն, հակամարտության արմատական ​​պատճառների վերացմանը և կայուն խաղաղության հաստատմանը, արժանացել է բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, BRICS-ի և այլ երկրների մեր գործընկերների աջակցությանը և ըմբռնմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հիշեցրել է Պուտինը հայտարարությունը, որում հստակ ուրվագծվել էր Մոսկվայի դիրքորոշումը «առանց նախապայմանի» ուղիղ բանակցություններ վերսկսելու վերաբերյալ․ «Հենց նույն ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվեցին ուկրաինական կողմից 2022 թվականին»,- ընդգծել է նա։

Ըստ Պեսկովի՝ հայտնի է նաև Թրամփի դիրքորոշումը, որը կոչ է արել ուկրաինական կողմին՝ անհապաղ, առանց որևէ պայմանի մասնակցել հանդիպմանը։