Միջազգային

Դա ընդամենը անձեռոցիկ է

Համացանցում հայտնված այս տեսանյութի առարկան, որը Մակրոնը փորձում է աննկատ թաքցնել, շատերը որակել են կոկայինի փաթեթավորում: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է խոսակցությունները՝ այն անվանելով «թշնամիների մանիպուլյացիա»:

«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունը հասնում է նրան, որ պարզ անձեռոցիկը ներկայացվում է որպես թմրանյութ։ Այս կեղծ լուրերը տարածում են Ֆրանսիայի թշնամիները՝ ինչպես արտերկրում, այնպես էլ ներսում։ Մենք պետք է զգոն մնանք մանիպուլյացիաների դեմ»,- ասվում է Ելիսեյան պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ։