Ռուսաստանն ու Վիետնամը պայմանավորվել են բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել Վիետնամի տարածքում ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների համատեղ հայտարարությանը, որը տարածվել է Վիետնամի ղեկավար Թո Լամի՝ Մոսկվա կատարած այցից հետո:
Վիետնամը վերսկսել է ատոմակայանների կառուցման ծրագրերը, որոնք դադարեցվել էին մոտ 10 տարի առաջ: Երկրի կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ առաջին ատոմակայանները՝ ընդհանուր մինչև 6,4 ԳՎտ հզորությամբ, կսկսեն գործել 2030-35 թվականներին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանն ու Վիետնամը կխորացնեն համագործակցությունը նավթագազային ոլորտում: