2024 թվականի մայիսին Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով։ «X»-ի իր էջում նման հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Հանցագործների մի մասն արդեն ձերբակալված է, մյուսները հայտնաբերվել և որոնվում են։ Մենք կգտնենք ձեզ բոլորիդ»,- գրել է Տուսկը։
Գրառման մեջ չի նշվում, թե ինչն է հիմք հանդիսացել նման եզրահանգումների համար։
Լեհական կողմի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությունը Վարշավայի ոստիկանության գլխավոր վարչության և Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության աջակցությամբ ինտենսիվ հետաքննություն է անցկացրել՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Լեհական ծառայությունները համագործակցել են Լիտվայի հետ, որտեղ մի շարք հանցագործներ, Վարշավայի տվյալներով, շեղող միջոցառումներ են անցկացրել։