ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք այցից առաջ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի 2023թ․ հոկտեմբերի 7-ի իսրայելցի պատանդներից մեկին՝ 20-ամյա Իդան Ալեքսանդրին։ Նա իսրայելական բանակի զինծառայող է, որն ամերիկյան քաղաքացիություն ունի:
Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ այս գործընթացը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և մարդասիրական օգնության առաքումը վերականգնելու շարունակական միջնորդական ջանքերի մաս է կազմում: ՀԱՄԱՍ-ի աղբյուրները Associated Press-ին հայտնել են, որ ակնկալում են, որ Իդան Ալեքսանդրը ազատ կարձակվի առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Ըստ Times of Israel-ի աղբյուրի, Համասը հուսով է, որ Էդան Ալեքսանդրի ազատ արձակումը Թրամփին կհամոզի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պատերազմը դադարեցնել: