Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմին վերջ տալու ջանքերում պատմական շրջադարձ է ձեռք բերվել՝ ընդգծելով այս հնարավորությունն օգտագործելու կարևորությունը։
Նա նաև ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ամեն կերպ, ներառյալ հրադադարի հաստատումը և մշտական խաղաղության բանակցությունները։ Էրդողանը նաև նշել է շարունակական համագործակցության կարևորությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղ բանակցությունների ապահովման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը Ուկրաինային առաջարկել էր ուղիղ բանակցություններ անցկացնել Ստամբուլում։