Օմանում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը։ Այդ մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»: