Նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևի հետ ուղիղ բանակցությունների առաջարկ անելով, նախանշել է կարգավորման շրջանակներում գործողությունների ընթացակարգը:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պուտինը հստակ ասաց. նախ՝ խոսակցություններ հիմնական պատճառների մասին (Ուկրաինայում հակամարտությունը-Խմբ.), իսկ հետո կարելի է խոսել հրադադարի մասին»,- նշել է նա։
Այսպես է Զախարովան մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու վերջնագիրը, ով ասել է, որ Կիևը կբանակցի, եթե Մոսկվան համաձայնի մայիսի 12-ից զինադադարին։