Միջազգային

Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկին․

«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյան բաղնիքը» ավարտվի:

Դա կլինի բոլորովին նոր և շատ ավելի լավ աշխարհ: Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի դա տեղի ունենա: ԱՄՆ-ը ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա: Կարևոր շաբաթ է սպասվում»,- գրել է Թրամփը։