Միջազգային

Ֆրանսիան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կշարունակվի նույնիսկ 30-օրյա հրադադարի դեպքում։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է. «Նախապայմաններ չկան։ Ուկրաինայի պաշտպանության համար զենքի մատակարարումը չի դադարի»։

Միևնույն ժամանակ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը «կքննարկի 30 օրով կրակը դադարեցնելու առաջարկը»։