ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ:
«Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են լիակատար և անհապաղ հրադադարի մասին: Շնորհավորում ենք երկու երկրներին էլ ողջախոհության և մեծ բանականության կիրառման կապակցությամբ: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է նա։
