Միջազգային

Պակիստանը խոշոր ռազմական հարձակում է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։

Երկրի բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել Հնդկաստանի ռազմական թիրախներին՝ ի պատասխան «հնդկական ագրեսիայի»։

«Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ, որը կոչվում է Բունյան-ում-Մարսուս»,- հայտնել են երկրի բանակից։  

Նշվում է, որ կիրառվել են բալիստիկ հրթիռներ։

Պակիստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել Ազգային հրամանատարական մարմնին, որը պատասխանատու է երկրի միջուկային զինանոցի վերահսկման համար: