Միջազգային

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլին

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ նախկինում հետաձգված չորրորդ փուլն անցկացնել Օմանում, ուրբաթ օրը հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամի։

«Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ (իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն Օմանում անցկացնելու որոշումը - խմբ.) կայացվել է»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրին, հայտնել էին, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ մայիսի 11-ին։