Bloomberg պարբերականը գրում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 8-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել Ուկրաինայի հետ կնքել արդար, ամուր և իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղության համաձայնագիր:
Նա, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ անձամբ է Պուտինին ներկայացրել այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող է ավարտվել պատերազմը:
Չինականա Xinhua գործակալությունն էլ հայտնում է, որ Կրեմլում թեյախմության ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի հետ պատերազմի վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության օրինական մտահոգությունները և լուծել ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները»։
Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ բանակցություններ առանց նախապայմանների, և հույս է հայտնել, որ խաղաղության արդար համաձայնություն ձեռք կբերվի։