Միջազգային

«Անհրաժեշտ է ընդունել իրողությունները». ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը համարել եղբայրական երկիր և դաշնակից: Նա ընդգծել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են, և Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի շրջանակներում:

Դեսպանի խոսքով՝ Մոսկվայի այս դիրքորոշումը լավ հայտնի է և բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չեն վնասել երկկողմ հարաբերություններին, Կոպիրկինը նշել է, որ անհրաժեշտ է ընդունել իրողությունները և հարաբերությունները հարմարեցնել դրան:

«Կարևոր է, որ երկու կողմերն էլ ունենան քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու այն ամուր և խորը հիմքերը, որոնք գոյություն ունեն: Մեր հարաբերությունները հիմնված են ժողովուրդների միջև կապերի վրա: Պետք է առաջ շարժվել՝ փոխադարձ հարգանք դրսևորելով երկու երկրների ինքնիշխանության և շահերի նկատմամբ»,- ասել է դեսպանը: