Եվրոպայի օրվա կապակցությամբ Լվովում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները Լիչակովի գերեզմանատանը հարգել են զոհված ուկրաինացի զինվորների հիշատակը։
Այցի կապակցությամբ իր էջում գրառում է կատարել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ միասին։ Ի վերջո, ընտանիքում ուրախությունն ու դժվարությունները կիսում են բոլորը։ Արտգործնախարարների հետ միասին մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ հանուն կայուն խաղաղության։ Մենք հավատում ենք ապագային»,- գրել է նա։
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ այցին մասնակցել են Եվրոպայի խորհրդի 35 երկրներից պատվիրակություններ։