Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հրապարակել է տեսանյութ, որը փաստում է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մարզային կառավարության շենքին առավոտյան հասցված հարվածը։

Հարձակման հետևանքով, Գլադկովի խոսքով, վիրավորվել են փոխնահանգապետ Ալեքսանդր Լորենցը և Ռոսգվարդիայի մի սպա։

Հարձակումը ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել։