Միջազգային

Գրոսսին և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և գործակալության միջև համագործակցությունը՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ։

Քննարկվել են նաև Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների գործընթացի վերջին զարգացումները, և տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։