Ուկրաինայում 30 օրով հրադադարը փորձություն կդառնա Վլադիմիր Պուտինի համար՝ երկարատև խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության համար: Այս մասին մայիսի 9-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Սա ևս մեկ մեծ նախաձեռնություն է նախագահի կողմից, որը կոչ է անում 30-օրյա հրադադարի, որը կսկսվի այսօր։ Դա փորձություն կլինի, թե որքան լուրջ է Պուտինը վերաբերվում նման համաձայնագրերին»,-ասել է Մերցը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Կանցլերն ընդգծել է, որ այժմ «գնդակն ամբողջությամբ Մոսկվայի կողմն է և ոչ մի այլ տեղ», ինչպես նաև, որ ՌԴ իշխանությունները պետք է ցույց տան, որ «լուրջ են տրամադրված Ուկրաինայում խաղաղությանը»:
«Եթե դա տեղի չունենա, մենք, առանց վարանելու, մեր եվրոպացի գործընկերների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին կգնանք պատժամիջոցների ճնշման հետագա ուժեղացմանը», - եզրափակել է Մերցը: