Թրամփը Էրդողանին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ առաջարկը հնչել է Թուրքիայի նախագահի և ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 5-ին։
Թերթը Էրդողանին անվանում է առաջնորդ, որը կարող է բանակցել ինչպես Պուտինի, այնպես էլ՝ Զելենսկու հետ, և հիշեցնում, որ հենց նա է նպաստել գերիների փոխանակմանը և հացահատիկի գործարքի իրականացմանը:
Ըստ Hurriyet - ի՝ Էրդողանը «դրական է վերաբերում միջնորդության առաջարկին»։