ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ռեսուրսային գործարքն ամբողջությամբ վավերացվել և հաստատվել է օրենսդիր մարմինների կողմից և հավելել, որ մտադիր է շուտով զրուցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Մենք գնահատում ենք դա: Եվ ես մի փոքր ուշ կխոսեմ նախագահի հետ։ Գործարքն այժմ ամբողջությամբ ստորագրված և վավերացված է»,- ասել է նա։