Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման 488 դեպքի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ պնդում է, որ մայիսի 8-ին, ժամը 00։00-ից «հատուկ ռազմական գործողության գոտում ռուսական զորքերի բոլոր խմբավորումները ամբողջությամբ դադարեցրել են ռազմական գործողությունները և մնացել նախկինում գրավված սահմաններին և դիրքերում»:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է ռուսական ռազմական գերատեսչությունը, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են մարտական գործողությունները, ընդհանուր առմամբ գրանցվել է հրադադարի ռեժիմի 488 խախտում:
«Շփման գծի ողջ երկայնքով ուկրաինական ստորաբաժանումները 173 հրետանային, տանկային և ականանետային արկ են արձակել մեր զորքերի դիրքերի ուղղությամբ»,- հայտարարել Է Ռուսաստանի ՊՆ:
Գերատեսչությոինց նշել են նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ փորձել է խախտել պետական սահմանը Կուրսկի մարզում։