Ուկրաինան կարող է հրաժարվել ԱՄՆ դոլարից՝ փոխարենը որպես հիմնական հաշվարկային արժույթ օգտագործելով եվրոն։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախագահ Անդրիյ Փիշնիյը։
Նրա խոսքով, այդ հնարավորությունն այժմ ուսումնասիրում է Կենտրոնական բանկը՝ հաշվի առնելով համաշխարհային առևտրի հնարավոր վերակազմավորումը և Ուկրաինայի՝ Եվրոպայի հետ կապերի խորացումը։
«Եվրամիությանը անդամակցելու հեռանկարը, ԵՄ-ի դերի աճը մեր պաշտպանական կարողությունների ձևավորման մեջ, ինչպես նաև համաշխարհային շուկաներում աճող տատանողականությունն ու առևտրային համակարգի հնարավոր բեւեռացումը Կենտրոնական բանկին դրդում են վերանայել՝ արդյոք եվրոն կարող է փոխարինել դոլարին որպես հիվնայի հիմնական հաշվարկային արժույթ»,- նշել է Փիշնիյը իր գրավոր մեկնաբանության մեջ։
Նա ընդգծել է, որ «այդ գործընթացը բարդ է և պահանջում է բարձրակարգ ու բազմակողմանի պատրաստություն»։