Միջազգային

«Պուտինի դեկորատիվ հաշտությունը ֆարս էր». Ուկրաինայի ԱԳ նախարար

«Պուտինի դեկորատիվ հաշտությունը ֆարս էր». Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիգան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված «դեկորատիվ հաշտությունը» ֆարս էր: 

Նա փոխանցել է, որ, Պուտինի հայտարարություններին հակառակ, ռուսական զորքերը շարունակում են հարձակումները ճակատի ողջ երկայնքով․

«Կեսգիշերից մինչև կեսօր Ռուսաստանը հրադադարի ռեժիմը խախտել է 734 անգամ, իրականացրել է 63 գրոհային գործողություն, որոնցից 23-ը դեռ շարունակվում են, 586 անգամ ռմբակոծել է մեր դիրքերը, որոնցից 464-ը՝ ծանր սպառազինությամբ, 176 հարված՝ FPV անօդաչու թռչող սարքերով, և 10 օդային հարված՝ 16 կառավարվող ավիառումբերով», - ասել է Սիբիգան:

Նա հավելել է, որ Ուկրաինան համաչափ արձագանքում է բոլոր հարձակումներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական