Միջազգային

Հնդիկները բոյկոտում են Ադրբեջան այցերը

Հնդիկ բլոգերներն ու քաղաքական գործիչները երկրի քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել Ադրբեջան մեկնելուց․ այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։

«X» սոցիալական ցանցում նրանք սկսել են «Boycott Azerbaijan» արշավը։ Նրանք նշել են, որ 2024թ.-ին Հնդկաստանի շուրջ 250 հազար քաղաքացի է այցելել Ադրբեջան՝ կոչ անելով հրաժարվել այցելությունից։ 

Հաղորդվում է, որ սրա պատճառ է հանդիսացել այն, որ Հնդկաստանի հետ վերջերս ծագած առճակատման պայմաններում Ադրբեջանը աջակցություն է հայտնել Պակիստանին:

Բլոգերները կոչ են արել նաև բոյկոտել Թուրքիան՝ չայցելելով երկիր։