Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան գրեթե 100 չվերթ է հետաձգվել, հայտնել է Մոսկվայի տրանսպորտային դատախազությունը։ Որոշ ուղևորներ չեն կարողանում սպասել իրենց չվերթներին արդեն երկրորդ օրը։ Մեկ օր առաջ Մոսկվայի մարզում իրականացվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում։
«Մայիսի 8-ի առավոտվա դրությամբ՝ Շերեմետևոյում ուշացել է 15 թռիչք մեկնելու և 12 թռիչք ժամանելու ժամանակ, Դոմոդեդովոյում՝ 14 թռիչք, Վնուկովոյում՝ 18 թռիչք մեկնելու և 26 թռիչք ժամանելու ժամանակ, Ժուկովսկիում՝ 4 թռիչք մեկնելու և 5 թռիչք ժամանելու ժամանակ», – հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը։