Միջազգային

«Արդարացի է, որ ռուսական երկինքն էլ խաղաղ չլինի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ Ուկրաինայի առաջարկը Ռուսաստանի հետ հրադադարի մասին առնվազն 30 օրով ուժի մեջ է։ Նրա խոսքով, սա հնարավորություն է տալիս դիվանագիտական լուծում գտնելու, բայց Ռուսաստանը որևէ պատասխան չի տալիս՝ միայն նոր հարձակումներ։

Զելենսկու հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած՝ մայիսի 8-10-ը տևող եռօրյա հրադադարի նախօրեին։ 

Կիևը դեմ է կարճատև հրադադարին և պնդում է ԱՄՆ-ի աջակցությամբ առաջ քաշված 30-օրյա զինադադարի առաջարկը։ Զելենսկին նաև խոսել է մայիսի 7-ին ռուսական հարձակումների մասին Ուկրաինայի վրա և ընդգծել, որ «արդարացի է, որ ռուսական երկինքն էլ խաղաղ չլինի»։