Միջազգային

«Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պաշտպանել ճշմարտությունը». Սի

Կերմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադաիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ընդլայնված և նեղ կազմով հանդիպումը։ 

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին ճշմարտությունը:

«Այսօր աշխարհում միակողմանի գործողությունների և ուժային թելադրանքի բացասական միտման պայմաններում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հատուկ պատասխանատվություն կրել՝ որպես խոշոր համաշխարհային տերություններ և ՄԱԿ -ի խորհրդի մշտական անդամներ, պարտքի զգացումով ու համարձակորեն պաշտպանել ճշմարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին», - ասել Է Սին: