Միջազգային

Կոբախիձեն՝ «Վրացական երազանք»-ի նոր նախագահ

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահ է դարձել վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա մեծ պատասխանատվություն է, մեծ պատիվ, ուստի շնորհակալ եմ աջակցության, վստահության համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:

Կուսակցության համագումարը տեղի է ունեցել Թբիլիսիի Paragraph հյուրանոցում և տևել է ընդամենը 18 րոպե: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Կոբախիձեն նրան «մեծ շնորհակալություն» է հայտնել՝ հայտնելով նաև, որ կուսակցությունը սկսել է պատրաստվել տեղական ընտրություններին։

Հիշեցնենք, որ կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 25-ին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: