Միջազգային

Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու: Նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,- ասել է Պուտինի օգնականը։