Միջազգային

«Առաջընթացի ճանապարհին մեր խոչընդոտը Պուտինն է». Քելլոգ

Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինին համարել է Ուկրաինայում հրադադարի հաստատման գլխավոր խոչընդոտ։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգ ընդգծել է, որ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա համապարփակ հրադադարին, որն առաջարկել էր Ամերիկան։  

«Կարծում եմ՝ մենք մոտ ենք։ Միակ մարդը, որ կարող է արդյունքի հասնել, նախագահ Թրամփն է. բայց, եթե Պուտինը համաձայնի։ Ես կարծում եմ, որ հենց հիմա առաջընթացի ճանապարհին մեր խոչընդոտը Ռուսաստանի նախագահն է, որը չի համաձայնվում»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։