Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանին՝ Պակիստանի վրա իրականացված ռազմական հարձակումների համար։
«Դատապարտում ենք Պակիստանի դեմ իրականացված ռազմական հարձակումները, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհերի և վիրավորների։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Պակիստանի ժողովրդին, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։