Միջազգային

«Դրանք խափանումներ չեն, սահմանափակումներ են». Պեսկով

Ռուս զինվորականներն անում են անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Մեծ հաղթանակի 80-ամյա հոբելյանն անցնի խաղաղ մթնոլորտում․ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ «Հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Մեծ հաղթանակի տոնակատարությունն անցնի հանգիստ, կայուն և խաղաղ մթնոլորտում»։

Պեսկովը կոչ է արել ըմբռնումով մոտենալ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության օրերին Մոսկվայում ինտերնետի սահմանափակումներին։

«Դրանք խափանումներ չեն։ Դրանք շարժական ինտերնետի աշխատանքի սահմանափակումներ են՝ հասկանալի պատճառներով․ պետք է ըմբռնումով մոտենալ դրան։ Մենք պետք է հաշվի առնենք այն վտանգավոր հարևանությունը, որն ունենք», - հավելել Է նա։