Միջազգային

Պակիստանի ԱԱԽ-ն լիազորել է ԶՈւ-ին՝ պատասխանել Հնդկաստանին

Պակիստանի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) լիազորել է երկրի զինված ուժերին՝ պատասխան գործողություններ իրականացնել Հնդկաստանի ենթադրյալ ագրեսիայի դեմ՝ վկայակոչելով երկրի ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին հայտնում է Samaa հեռուստաալիքը:

Մայիսի 7-ին Պակիստանի վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ԱԱԽ-ի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշում է կայացրել, որ Պակիստանն իրեն վերապահում է Հնդկաստանի գործողություններին արձագանքելու իրավունք՝ ընտրելով ժամանակը, վայրը և ձևը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: 

Samaa-ի փոխանցմամբ՝ Պակիստանի բանակը բարձրագույն ռազմական ղեկավարությունից ստացել է «գործողությունների ազատություն»՝ Հնդկաստանին պատասխան հարված հասցնելու համար: