Միջազգային

ChatGPT-ում խափանումներ են առաջացել

Արհեստական ​​ինտելեկտի ChatGPT չաթբոտի օգտատերերը հայտնում են աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, ընդ որում՝ բողոքների մեծ մասն ստացվել է ԱՄՆ-ից, ըստ Downdetector կայքի տվյալների, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին։

Խնդիրների մասին հայտնում են նաև Կանադայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների օգտատերեր։ Downdetector-ի տվյալների համաձայն՝ որոշ օգտատերեր նաև հայտնում են մշակողի կայքի՝ OpenAI-ի հետ կապված խնդիրների մասին։