Միջազգային

Պակիստանում զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրենց երկրի տարածքին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ. հայտնում է Geo հեռուստաալիքը:

«Լրացուցիչ տեղեկություններ տրամադրելով կորուստների մասին՝ Պակիստանի բանակի հանրային կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 26 խաղաղ բնակչի: Հարվածներ են հասցվել վեց բնակավայրերի, և 46 մարդ վիրավորվել է», - նշում է հեռուստաալիքը: