ԱՄՆ-ն կդադարեցնի հութիների դեմ հարձակումները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք մեզ ասացին, որ այլևս չեն ուզում կռվել։ Մենք հարգում ենք այդ որոշումը, և կդադարեցնենք ռմբակոծությունը»,- ասել է նա։
Օմանի արտաքին գործերի նախարարության խոսնակի տեղեկություններով՝ հութիները և Միացյալ Նահանգները՝ Օմանի միջնորդությամբ, համաձայնության են եկել հրադադարի և միմյանց վրա ցանկացած հարձակման դադարեցման վերաբերյալ։
«Օմանի սուլթանության, Միացյալ Նահանգների և Եմենի Սանայում համապատասխան կառույցների միջև վերջերս տեղի ունեցած քննարկումները և շփումները, որոնք ուղղված էին իրավիճակի լիցքաթափմանը, հանգեցրին երկու կողմերի միջև հրադադարի կնքմանը։ Ապագայում ոչ մի կողմ չի հարձակվի մյուսի, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա՝ ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության անխափան հոսքը»,- ասել է նա։