Միջազգային

«Երբեք մի ասա երբեք»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանն այսօր ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նախկինի պես կարծում է, թե  Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

Ի պատասխան՝ Քարնին նշել է, որ Կանադան չի վաճառվում և երբեք չի վաճառվի։ Թրամփն ընդգծել է՝ «Երբեք մի ասա երբեք»։ 

ԱՄՆ նախագահն այս հանդիպման ժամանակ նաև խոստացել է կարևոր հայտարարություն անել մայիսի 8-ին կամ 9-ին։

«Այս հայտարարությունը կարվի հինգշաբթի, ուրբաթ կամ երկուշաբթի՝ մեր (Մերձավոր Արևելք - խմբ.) մեկնելուց առաջ, բայց դա կլինի ամենակարևոր հայտարարություններից մեկը, որը արվել է երկար տարիների ընթացքում որոշակի թեմայի շուրջ, շատ կարևոր թեմայի»,- ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ թեմայի մասին է խոսքը, բայց հավելել է, որ հայտարարությունը շատ դրական կլինի։