Գերմանիայի Բունդեսթագը այսօր կանցլերի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն չի անցկացնի։ Այս մասին գրում է գերմանական BILD-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սա նշանակում է, որ Ֆրիդրիխ Մերցը այսօր չի կարողանա դառնալ կանցլեր։
Գերմանական մի քանի լրատվամիջոց այժմ ենթադրում են, որ այսօր քվեարկության նոր փուլ չի լինի հենց այն պատճառով, որ Մերցը և նրա թիմը մտահոգված են ևս մեկ պարտության ռիսկով։ Նրանք նաև քննարկում են, թե իրենց կուսակցության շարքերից ովքեր չեն քվեարկել ընտրության ժամանակ։
Նշենք, որ Մերցը դարձավ Գերմանիայի կանցլերի պատմության մեջ առաջին թեկնածուն, որը առաջին փուլում չստացավ ընտրվելու համար անհրաժեշտ ձայները։