Ռումինիայի վարչապետը նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հրաժարական է տվել։ Նա այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուն չի կարողացել դուրս գալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Վճռորոշ փուլում կմրցեն ուլտրաաջ եվրասկեպտիկ Ջորջե Սիմիոնը և եվրոպամետ անկախ թեկնածու Նիկուշոր Դանը։
Չոլակուն արդեն հրաժարականի դիմում էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերին, երբ չէր կարողացել դուրս գալ չեղյալ հայտարարված ընտրությունների երկրորդ փուլ: Այդ ժամանակ անսպասելի հաղթանակ էր տարել ծայրահեղ ազգայնականների թեկնածու Քելեն Ջորջեսկուն։
Կիրակի երեկոյան ազգայնականների թեկնածու Ջորջե Սիմիոնը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ՝ հավաքելով ձայների մոտ 41 տոկոսը: