Միջազգային

Պուտինն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. հայտնել Է Կրեմլը:

Կողմերը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը: 

Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հաշվին:

Բացի այդ, նախագահները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի, այդ թվում՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։